Սեպտեմբերի 24-ին նորածնի մահացության դեպք է տեղի ունեցել Երեւանում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Արմենիա» ԲԿ-ի հարեւանությամբ) մահացել է Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հ․ Խ․-ի նորածինը։ Երեխան տղա է եղել, հարազատներն էլ նշել են, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու է երեխան մահացել:

«Ուզում ենք օբյեկտիվ քննություն կատարվի թե՛ բժիշկների, թե՛ իրավապահների կողմից, որպեսզի պարզվի իրականությունը։ Եթե երեխայի մահվան մեջ բժիշկների մեղավորությունը կա, ապա ուզում ենք՝ մեղավորը պատասխանատվություն կրի, որպեսզի հետագայում ոչ մի մայր այս ցավը չապրի, ինչ հիմա մեր ազգականն է ապրում»,-ասել են նրանք:

Ծննդկանի ամուսին Գարիկ Ե.-ն պատմել է, որ 9 ամիս լիարժեք առողջ վերահսկողություն է անցել կինը: Նա մեղադրել է մանկաբարձուհուն, նշելով, որ վերջինս անտարբերություն է դրսեւորել: