Կարեւոր մեղադրանքն է, ինչը լսարանի սրտից է, որոնցից շատերը հենց մութ ու ցուրտ տարիներին են ապրել: Մեղադրեք, առաջնորդեք ու հանրային լեգիտիմություն ձեռք բերեք, դառնալով զանգվածի խոսափողը: Ժամանակին Օստապ Իբրահիմովիչը նույնպես այդ գործով էր զբաղված, մեղադրում էր կապիտալիստներին արքայազն Համլետին սպանելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել քաղաքապետ Ստեփան Դանիելյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Աֆրոամերիկացիներն եւ մութ ու ցուրտ տարիները

------------------------------------

Վաշինգտոնում, տարիներ առաջ, մի ուկրաինացու հետ էի ծանոթացել: Մի քանի հոգով, կանաչ խնձորի հետ վիսկիի սեղանի շուրջ զրուցում էինք: Ուկրաինացին մի հետաքրքիր դեպք պատմեց:

Մի անգամ իրենից մի սեւամորթ փող է պահանջում: Ինքն հարցրել է, թե ինչո՞ւ պետք է իրեն փող տա: Սեւամոթը պատասխանել է, որ սպիտակամոթները սեւամորթներին որպես ստրուկ շահագործել են ու հիմա իրեն փող պետք է տա իր պապերի արարքների մեղքը քավելու համար:

Ուկրաինացին պատասխանել է, որ նախ ինքը մի 10 տարի առաջ է Ուկրաինայից Ամերիկա եկել ու իր պապերը ստրուկների բիզնեսում ներգրավված չեն եղել, երկրորդը` ինքը` սեւամորթը, վերջերս է Նիգերիայից եկել ու իր պապերն էլ ստրուկ չեն եղել:

Այսինքն, կարեւորը մեղադրանքն է, որը կարող է բիզնեսի վերածվել. մեղադրում եք մարդկանց ու օգտվում եք պատմական կարծրատիպերից:

Սա հիշեցի ականջ ծամող Երեւանու ավագանու անդամ իրենցքայլական աղջկա առիթով: Կարեւոր չի, որ աղջիկը մութ ու ցուրտ տարիներ բավականին հարմարավետ պայմաններում է մեծացել` ի հաշիվ սովածների ու մրսողների, կարեւոր չի, որ Նոր Հայաստանի ամենակարկառուն դեմքերը Հին Հայաստանի կառկառուն դեմքերն են, կարեւոր չի, որ ընտրակեղծիքների հիմնադիր հայրերից մեկը խոսում է օրինականության ու սահմանադրական կարգերի վերականգման մասին ու զանգվածը ականջները կախ լսում է:

Կարեւոր մեղադրանքն է, ինչը լսարանի սրտից է, որոնցից շատերը հենց մութ ու ցուրտ տարիներին են ապրել:

Մեղադրեք, առաջնորդեք ու հանրային լեգիտիմություն ձեռք բերեք, դառնալով զանգվածի խոսափողը:

Ժամանակին Օստապ Իբրահիմովիչը նույնպես այդ գործով էր զբաղված, մեղադրում էր կապիտալիստներին արքայազն Համլետին սպանելու համար»: