Բրիտանացի պատգամավորներն այսօր մերժել են հաջորդ շաբաթ մի քանի օրով խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու կառավարության առաջարկը, որի նպատակն է իշխող Պահպանողական կուսակցության համագումար անցկացնել: Այս մասին վկայում են քվեարկության արդյունքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Առաջարկին դեմ է քվեարկել 306 պատգամավոր, կողմ՝ 299-ը:
Աշնանը բրիտանական հիմնական քաղաքական կուսակցությունների կողմից համագումար անցկացնելու համար խորհրդարանի արձակուրդ հայտարարելը սովորական պրակտիկա է Միացյալ Թագավորությունում: Սակայն այժմ իրավիճակն այլ է, քանի որ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը փորձում է դադարեցնել օրենսդիր մարմնի աշխատանքը 5 շաբաթով՝ մինչեւ հոկտեմբերի կեսը: Այդ որոշումն ավելի վաղ չեղարկել է Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը, որից հետո օրենսդիրները վերադարձել են նիստին:
Այդ առաջարկի հակառակորդները կարծում են, որ այդպիսով ծրագրվում է պատգամավորներին ազատել բրեքզիթի ընթացքը որոշելուց: Պահպանողականների համագումարը ծրագրվում էր անցկացնել սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը: Այժմ այդ ծրագրերում կարող են ճշտումներ մտցվել:





























