ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր իմփիչմենթի մեկնարկի ֆոնին հայտարարել է, որ ամերիկյան Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ուզում են ոչնչացնել իրենց հետ մրցակցող Հանրապետական կուսակցությանը։ Համապատասխան հաղորդագրությունը նա տեղադրել է Twitter-ի իր էջում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դեմոկրատները փորձում են քայքայել Հանրապետական կուսակցությունը եւ այն ամենը, ինչը նա պաշտպանում է։ Եղեք միասնական, համառորեն պայքարեք, հանրապետականներ։ Կարեւորը մեր երկիրն է»,- գրել է նա։

Նախագահը գրառումը կատարել է այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի հետախուզման հարցերով հատուկ հանձնաժողովը հրապարակել է ամերիկյան հետախուզության աշխատակցի բողոքը Թրամփի դեմ՝ կապված նրա եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հեռախոսազրույցի հետ։