Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի երեկոյան իր թվիթերյան էջում տեղադրել է առավոտյան մահացած երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակի լուսանկարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Գունավոր լուսանկարն ուղեկցվում է սգո ժապավենով եւ Շիրակի կյանքի տարիներով՝ 1932 – 2019։ Որեւէ այլ գրառում չկա։

1995 – 2007 թվականների Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը կյանքից հեռացել է հինգշաբթի առավոտյան՝ իր հարազատների շրջապատում։ Նախկին նախագահը 86 տարեկան էր։

Այս կապակցությամբ Էմանուել Մակրոնի ուղերձը Ֆրանսիայի ժողովրդին ակնկալվում է Փարիզի ժամանակով ժամը 20։00-ին։ Հաղորդվում է նաեւ, որ ցավալի լուրը լսելով՝ Մակրոնը հետաձգել է իր այցը Օքսիտանիայի Ռոդեզ կոմունա։