Մուամար Քադաֆիի ռեժիմը գաղտնի բանակցություններ է վարել բրիտանական իշխանությունների հետ: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը: Ըստ պարբերականի` այդ նպատակով Մեծ Բրիտանիա է մեկնել Մուհամեդ Իսմայիլը` Քադաֆիի որդու` Սաիֆ ալ Իսլամի օգնականը:
The Guardian-ը նշում է, որ Իսմայիլի այցը, հավանաբար, դարձել է լիբիական պաշտոնյաների եւ Արեւմուտքի միջեւ բանակցությունների փուլերից մեկը, որի միջոցով լիբիական ռեժիմը փորձում է ելք գտնել երկրում ստեղծված իրավիճակից:
Թերթի հրապարկումից հետեւում է, որ այդ բանակցություններում կարեւոր դեր ունեն Քադաֆիի որդիները, որոնք, ըստ նրանց մոտ կանգնած աղբյուրների, դիտարակում են նաեւ իրենց հորը խաղից դուրս բերելու հնարավորությունը` երկրում իշխանության արմատական փոփոխություն թույլ չտալու համար:





























