Չճշտված տվյալներով ֆրանսիական ռազմական ստորաբաժանումներ են ուղարկվել Կոտ դ` Իվուար: Հաղորդվում է, որ հազար զինվորից բաղկացած ստորաբաժանումը տեղակայվել է երկրի խոշորագույն քաղաքներից մեկի` Աբիջանի մոտակայքում:

Զինվորականներն ուղարկվել են Ֆրանսիայի քաղաքացիներին պաշտպանելու համար, որոնք ենթարկվում են իշխանությունը զիջել չցանկացող Լորան Գբարգոյի կողմնակիցների հարձակումներին: Հաղորդվում է նաեւ, որ ֆրանսիացի զինվորականները ռազմատեխիկայով պարեկություն են իրականացնում Աբիջանի փաղոցներում, գրում է Lenta.ru-ն:

Ֆրանսիացի զինվորների հետ բախումների մասին տեղեկություներ չկան: Ֆրանսիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

Միաժամանակ Կոտ դ` Իվուարի ընտրված նախագահ Ալասան Ուատարեի կողմնակիցները հաղորդել են, թե ներկայումս Աբիջանում գտնվող Լորան Գբարգոյին վերջնագիր են ներկայացրել: Նրանք պահանջել են հրաժարվել իշխանությունից եւ  վերջ տալ բախումներին: Հակառակ դեպքում ուժով կվերցնեն Աբիջանը, կձերբակալեն Գբարգոյին եւ կհանձնեն միջազգային դատարանին: Վերջնագրի ժամկետը լրանում է մարտի 31-ի երեկոյան:

Կոտ դ` Իվուրաում 2010թ. դեկտեմբերին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտված Գբարգոն չի զիջում պաշտոնը իր մրցակից Ալասան Ուատարեին, որի լեգիտիմությունը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից: