Արգենտինուհին 13 տարվա ազատազրկման է դատապարտվել իր ընկերոջ առնանդամը կտրելու համար: FoxNews-ի հաղորդմամբ՝ 28-ամյա Բրենդա Բարատտինին մկրատով կտրել է իր ընկերոջ սեռական օրգանը՝ վրեժ լուծելով այն բանի համար, որն ընկերն իրենց սեքս տեսանյութը ցույց է տվել ընկերներին:

Դատարանում Բրենդան ներողություն է խնդրել իր 42-ամյա ընկերոջ վրա հարձակման համար: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ծանրացուցիչ հանգամանքներում մահափորձի համար:

Ընկերոջ խոսքով՝ սեքսի ժամանակ Բրենդան ասել է, որ իր համար անակնկալ ունի: Բրենդան դիմակով փակել է տղայի աչքերն ու կտրել նրա առնանդամը:

«Ես զգում էի, որ կմեռնեմ, ես չէի հասկանում՝ ինչ է կատարվում: Ես ոչինչ չեմ տեսել: Փորձեցի կանգնել, հագա շալվարս ու վերցրեցի բջջային հեռախոսը, որպեսզի շտապօգնություն կանչեմ: Ես ուզում էի հեռանալ, սակայն նա ինձ վիրավորում էր»,- ասել է տղան:

Բարատտինին ասել է, որ տղան կործանել է իր կյանքը՝ իր ընկերներին ցույց տալով սեքս տեսանյութը: