Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանում Վենեսուելայի հետախուզության եւ անվտանգության ծառայությունների 7 աշխատակիցների դեմ՝ խոշտանգումների եւ այլ իրավախախտումների մեջ ներգրավվածության կասկածանքով, հաղորդում է AP-ը:

ԵՄ հայտարարության համաձայն՝ 7 վենեսուելացիներից 4-ը, որոնց դեմ պատժամիջոցներ կսահմանվեն, կապ ունեն Վենեսուելայի ռազմածովային նավատորմի սպա, կապիտան Ռաֆայել Ակոստի Արեւալոյի մահվան հետ, ով ենթադրաբար խոշտանգումների է ենթարկվել պետական բանտում:

Այդպիսով, Վենեսուելայում ճգնաժամի հետ կապված ԵՄ պատժամիջոցների ցանկում է հայտնվել 25 վենեսուելացի:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ավելի վաղ հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստ է ընդլայնել պատժամիջոցները՝ խթանելու քաղաքական անցումն ու նոր նախագահական ընտրությունները: