Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հայտարարել է, որ իր կառավարումը վարկաբեկելու «կեղծ» փորձեր են արվում՝ հակակառավարական բողոքի ակցիաների նոր կոչերի ֆոնին, հաղորդում է AP-ը:

Խոսելով կոռուպցիայի մեջ մեղարդանքների մասին՝ Ալ-Սիսին ասել է, որ դրանք հիմնված են «կեղծիքի, խեղաթյուրման ու ստի» վրա:

Այս մասին նա հայտարարել է Նյու Յորքից Կահիրե վերադառնալուց հետո: Նյու Յորքում Եգիպտոսի նախագահը մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին:

Անցած շաբաթ Կահիրեում բողոքի ակցիաներ էին բորբոքվել՝ Ալ-Սիսիի հրաժարականի պահանջով: Իրավապաշտպանների պնդմամբ՝ ձերբակալվել է ավելի քան 200 հազար մարդ, այդ թվում լրագրողներ եւ քաղաքական ակտիվիստներ: Եգիպտոսի գլխավոր դատախազը պնդում է, որ իր գրասենյակը հարցաքննել է առնվազն 1000 մարդու: