Իրանի եւ ԱՄՆ հարաբերությունների լարվածությունը մոտենում է կրիտիկական կետին , ինչի հետ կապված անհրաժեշտ է համաձայնագիր ստորագրել Իսրայելի կառավարության ձեւավորման մասին: Այս մասին հայտարարել է Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շթայնիցը, որը նաեւ վարչապետ Բենիամին Նեթայահուի անվտանգության կաբինետի անդամ է, փոխանցում է Reuters-ը:
«Մենք գտնվում ենք Իրանում իրավիճակի պայթյունի սահմանին: Ամերիկա-իրանական կամ սաուդա-իրանական հակամարտության հավանականությունը չափազանց իրական է: Եվ եթե դա տեղի ունենա, այն կառնչվի նաեւ Իսրայելին»,- հայտարարել է Շթայնիցը:
Նրա խոսքով՝ ավելի ծավալուն հակամարտության պոտենցիալը «եւս մեկ պատճառ է արագացնելու անհրաժեշտության եւ ընդարձակ միասնության կառավարության ձեւավորման համար, այլ ոչ թե ներքաշվել ամիսներ տեւող բոյկոտի եւ բանավեճերի մեջ»:




























