Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծխելը չի ողջունում եւ առողջ կենսակերպի կողմնակից է, իսկ նրա շրջապատում ծխողներն ավելի քիչ են, քան ձեռքի մատները: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահը ծխելը միշտ չի ողջունել, նա առողջ կենսակերպի կողմնակից է: Բոլոր գործընկերները, ծառայողները եւ աշխատակիցները, որոնք այսպես կամ այնպես ապահովում են նախագահի աշխատանքը, [նրանցից] գործնականում ոչ մեկը չի ծխում»,- ասել է նա:
Պեսկովի խոսքով՝ Պուտինի շրջապատում «եզակի գործընկեներ են մնացել, որոնք ծխում են, նրանք ավելի քիչ են, քան ձեռքի մատները, ընդհանրապես դա հիմա տարածված չէ, ինչն ուրախացնող է»:




























