ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունները մեկ ժամից էլ պակաս են տեւել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պետքարտուղարը հանդիպումից հետո չի պատասխանել ռուս լրագրողների հարցերին: Նա միայն ժպտացել է եւ ողջունել լրագրողներին:

«Մեկ ուրիշ անգամ»,- ասել է նրան ուղեկցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներից մեկը: