Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր չափի գումարի կողոպուտի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 06:50-ի սահմաններում 4 անհայտ անձինք, որոնցիցի մեկը՝ դիմակավորված, մոտեցել են Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի 1–ին նրբանցքի 5-րդ տան բնակիչ Գագիկ Ս.-ին, որն այդ պահին իր Oepl մակնիշի ավտոմեքենայի շարժիչն էր միացնում, և նրանից հափշտակել են 30 հազար դոլար:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Գագիկ Ս.-ն Վանաձորում զբաղվում է առևտրով: