Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 20 :00-ի սահմաններում Հրազդան–Բջնի ավտոճանապարհին բախվել են Բջնի գյուղի բնակիչ, 28-ամյա Ա. Ա.-ի վարած Mitsubishi մակնիշի և Վերին Աղբյուրակ թաղամասի բնակիչ, 30-ամյա Ն. Հ.-ի վարած ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 05-ի ուղևոր, վարորդի համագյուղացի 55-ամյա Ժ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն:
Ոստիկանությյան կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




























