Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.44-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին էր զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ մայրը վերադարձել է տուն և տեսել՝ տանն անծանոթ մարդ կա, որը նկատելով մորը՝ փախել էր և հետը տարել 60.000 դրամ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ուզբեկստանի Հանրապետության 39-ամյա մի քաղաքացի:

Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Մարաշի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ Եր.Քոչարի փողոցից 39-ամյա տղամարդուն բերման են ենթարկել Էրեբունու բաժին: Նա ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառուներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: