Պակիստանի վարչապետ Իմրան Հանի գլխավորությամբ երկրի պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը շտապ Նյու Յորք է վերադարձել, հաղորդում է Geo TV-ն:

Պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել, որոնք նկատվել են, երբ ինքնաթիռը թռչել է Տորոնտոյի երկնքում:

Հանը կգիշերի Նյու Յորքում եւ կվերադառնա Պակիստան տեխնիկական խնդիրների վերացումից հետո: Դեռեւս հայտնի չէ՝ երբ կվարտվեն աշխատանքները:

Աղբյուրները նաեւ հայտնում են, որ Պակիստանի վարչապետը բարեհաջող հասել է հյուրանոց: