Հարավային Կորեայում բեռնատար նավի վրա հրդեհի բռնկման հետեւանքով 9 մարդ է տուժել: Դրանից հետո հրդեհը տարածվել է մեկ այլ նավի վրա, ինչի հետեւանքով պայթյուն է որոտացել, հաղորդում է Yonhap-ը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւելքում գտնվող Ուլսան նավահանգստում:

Կայմանովյան կղզիներից նավթամթերք տեղափոխող 25 տոննա կշռող նավի վրա պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 10:51-ին, այդ պահին նավը գտնվել է նավամատույցում՝ Սեուլից 400 կմ հեռավորության վրա:

Նշվում է, որ նավում 25 օտարերկրացի է գտնվել, բոլորը փրկվել են:

Հրդեհը տարածվել է մեկ այլ նավի վրա, որում 21 մարդ է գտնվել, նրանց եւս հաջողվել է փրկվել:

Հեռուստաալիքը նշում է, որ ջանքեր են գործադրվում կրակը մարելու համար, իսկ առափնյա պահակախումբը հետաքննում է պայթյունի պատճառները: 

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Stolt Groenland լցանավում Ռուսաստանի եւ Ֆիլիպինների քաղաքացիներ են գտնվել: