Ճապոնիայի արեւելյան ափերին Հոնսյու կղզու շրջանում հինգշաբթի գիշերը 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում, Սենդայ քաղաքից 150 կմ հարավ-արեւելք։ Գիշերը ապրիլի 1-ին նույն շրջանում 4,7-4,8 մագնիտուդով եւս երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորրդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

Ճապոնիայում մարտի 11-ին  8,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ու դրան հաջորդած ցունամին ավերածություններ էին առաջացրել Հոնսյու կղզու Իվատե, Միյագի եւ Ֆուկուսիմա նահանգներում, որտեղ տասնյակ հազարավոր տներ ավերվել են, մոտ կես միլիոն մարդ անօթեւան է մնացել:

Ֆուկուսիմա նահանգում վթարվել էր ատոմակայանը, որի հետեւանքներն առայժմ չեզոքացնել չի հաջողվում: