Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Gucci-ի գարուն-ամառ 2020 հավաքածուի ցուցադրությանը մասնակցած հայազգի մոդել Արմինե Հարությունյանի արտաքինի վերաբերյալ վերջին օրերին համացանցում ծավալված բուռն քննարկումներին։
Նա կիսվել է Արմինեի մասին նյութով, որից մեջբերել է հետևյալ հատվածը.
«Ոչ ոք իրավունք չունի քննարկել, քննադատել մյուսի արտաքինը, պահանջել նման լինել կամ ենթարկվել ինչ որ օրենքների:
Նորաձևությունն այլևս ոչինչ չի պարտադրում, գլխավոր պայմանը՝ ինքդ քեզ նման լինելն է։ Անգամ ամենահեղինակավոր նորաձևության տների ցուցադրություններում ամեն տարի ավելանում են սովորական կանայք, ամենատարբեր կառուցվածքներով, մաշկի ու մազերի գույնով և հասակով»։



























