Թուրքիայի Արտվին նահանգում հորդառատ անձրեւները մեծ խնդիրներ են առաջացրել հաղորդակցության համար։
Թուրքական Posta պարերականի փոխանցմամբ՝ Արտվին նահանգի Բորչկայի եւ Հոփայի շրջաններում հորդառատ անձրեւների հետեւանքով Բորչկա գետը դուրս է եկել հունից եւ լցվել փողոցները։։
Գետի հունի դուրս գալու հետեւանքով փակվել են Հոփա–Բորչկա ճանապարհը։ Մեծ թվով մեքենաներ են կուտակվել այդ հատվածում։



























