Tesla ընկերությունը եւ դրա նախագահ Իլոն Մասկը բազմիցս խախտել են ԱՄՆ աշխատանքային օրենսդրությունը՝ խոչընդոտելով արհմիությունների գործունեությունը։ Նման վճիռ է կայացրել Կալիֆոռնիայի վարչական դատարանի դատավոր Ամիտա Բաման Թրեյսին, հայտնում է Fox Busines-ը։

Դատավորի որոշման համաձայն, էլեկտրամոբիլներ արտադրող ընկերությունը միջոցներ է ձեռնարկեել այն աշխատակիցների դեմ, որոնք 2017թ․ ցանկացել են միանալ արհմիություններին, ինչը աշխատանքային օրենսդրության խախտում է։

Որպես օրինակ՝ Թրեյսին բերել է 2018թ․ մայիսին Մասկի թվիթը, որում նա սպառնում է աշխատակիցներին զրկել արժեթղթերից, եթե անդամակցեն արհմիություններին։