Սիցիլիական TV-ով խոհարարական շոուներին մասնակցող շեֆ-խոհարարի Կարմելո Չիարամոնտեին ձերբակալել են թմրանյութեր վաճառելու կասկածանքով, հայտնում է BBC-ն։

Չիարամոնտեին բռնել են հանցանքի վայրում, նրա մոտ մարիխուանայի երկու խոշոր թուփ են գտել։ Բացի այդ, խոհարարի մոտ մեկ կիլոգրամ հնդկական հաշիշ է հայտնաբերվել։

Նա ոստիկաններին բացատրել է, թե նոր բույրերի փնտրտուքների մեջ է։

Խոհարարն իրեն նկարագրել է որպես «երրորդ հազարամյակի խոհանոցի համար ագրարային սննդի խորհրդատու»։

50-ամյա Չիարամոնտեն, որը Կատանիայի հյուրանոցներից մեկի շեֆ-խոհարարն է, մինչեւ դատական լսումներն ազատ է արձակվել։

Կարմելո Չիարամոնտեն հայտնի է որպես սիցիլիական խոհանոցի նուրբ գնահատող եւ Միջերկրածովյան ժողովուրդների համերի գիտակ։

Նրա հեռուստաշոուներից մեկը կոչվում է «Անբարոյական բաղադրատոմսեր եւ ուտեստներ՝ աֆրոդիզիակներ»։