Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի անձնական թիկնապահ Աբդուլազիզ ալ Ֆահմը սպանվել է վեճի հետեւանքով, որը վերածվել էր բախման, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Մեքքայի ոստիկանության մամուլի քարտուղարը հաստատել է ալ Ֆահմի մահը՝ հայտնելով, որ տղամարդը սպանվել է սեփական ընկերոջ կողմից: Սաուդյան Արաբիայի Անվտանգության ծառայության եւս հինգ սպաներ ստացել են վնասվածքներ:
Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:



























