Այսօր 19 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քվեարկության մասնակցության թիվը 14.00-ի դրությամբ կազմել է 27.15 տոկոս, ընտրության իրավունք ունեցող 44339 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 12037 ընտրող։

Արեւաբույր համայնքում քվեարկության իրավունք ունեցող 952 քաղաքացիներից 14.00-ի դրությամբ քվեարկել է  312 ընտրող (32.77 տոկոս)։

Մրգանուշում քվեարկության իրավունք ունեցող 916 քաղաքացիներից քվեարկել է  349 ընտրող (38.10 տոկոս)։

Արտաշատում քվեարկության իրավունք ունեցող 21715 քաղաքացիներից քվեարկել է  4875 ընտրող (22.45տոկոս)։

Փարաքարում 6852 ընտրողներից քվեարկել է  1594-ը (23.26 տոկոս)։

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում քվեարկության իրավունք ունեցող 1530 քաղաքացիներից քվեարկել է  506 ընտրող (33.07 տոկոս)։

Զարթոնքում քվեարկության իրավունք ունեցող 1586 քաղաքացիներից քվեարկել է  780 ընտրող (49.18 տոկոս)։

Տանձուտում քվեարկության իրավունք ունեցող 1551 քաղաքացիներից քվեարկել է  532 ընտրող (34.30 տոկոս)։

Նոր Կեսարիայում քվեարկության իրավունք ունեցող 1200 քաղաքացիներից քվեարկել է  498 ընտրող (41.50 տոկոս)։

Ղազարավանում քվեարկության իրավունք ունեցող 410 քաղաքացիներից քվեարկել է  156 ընտրող (38.05 տոկոս)։

Շղարշիկում քվեարկության իրավունք ունեցող 403 քաղաքացիներից քվեարկել է  47 ընտրող (11.66 տոկոս)։

Գեղարքունիքում 1397 ընտրողից 400-ն են մասնակցել քվեարկությանը (28.63 տոկոս)։

Լճափում 878 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 280-ը (31.89 տոկոս)։

Վանեվանում 261 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 139-ը (53.26 տոկոս)։

Լուսաղբյուրում 805 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 193-ը (23.98 տոկոս)։

Լոռու մարզի Եղեգնուտ համայնքում 647 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 234-ը (36.17 տոկոս)։

Չկալով համայնքում 134 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 54-ը (40. 30 տոկոս)։

Գետափում 668 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 265-ը (39.67 տոկոս)։

Սարիգյուղում 993 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 243-ը (24.47 տոկոս)։

Խաշթառակում 1441 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 580-ը կամ ընտրողների 40.25 տոկոսը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ: