Տեներիֆե կղզին (Իսպանիա, Կանարյան կղզիներ) ամբողջովին հոսանքազրկվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Սանտա Կրուս դե Տեներիֆեի քաղաքապետին:

«Խոսքը վերաբերում է ամբողջ կղզում ծագած խնդրին: Մենք փորձում ենք պարզել, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչպես լուծել այդ խնդիրը հնարավորինս արագ: Ներողություն ենք խնդրում անհարմարության համար»,-ասվում է քաղաքապետարանի թվիթերյան գրառման մեջ:

Հոսանքազրկման հետեւանքով չեն աշխատում բոլոր լուսաֆորները. ճանապարհային երթեւեկությունը կարգավորելու համար քաղաքապետարանը ներգրավել է իրավապահների լրացուցիչ ուժեր:

Endesa էներգոընկերությունը հաղորդում է, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է վեց ժամ:

Հոսանքազրկման պատճառների մասին պաշտոնական հայտարարություն չի արվել: