Մերկ կինն ու տղամարդը մահացել են՝ սեքսի ժամանակ վայր ընկնելով երրորդ հարկի պատշգամբից, գրում է Daily Mail-ը:

Ողբերգությունը տեղի է ունեցել երեկույթի ժամանակ զոհերից մեկի տանը, որի անունը չի հրապարակվում:

28-ամյա կնոջն ու իր 35-ամյա սիրեցյալին պատշգամբի տակ գետնին ընկած հայտնաբերել էր զոհի հարեւանուհին՝ լսելով անկմանը բնորոշ ձայնը:

Ոստիկանության վարկածով՝ միմյանցով տարված սիրահարները պարզապես մոռացել էին պատշգամբի բարձրության մասին եւ պատահաբար վայր ընկել:

Զոհված կնոջ բարեկամները պատմել են, որ նա խնամում էր իր 8-ամյա դստերը: