Սեպտեմբերի 28-30-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` Երեւանում եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար, 1 չպարզված տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:



























