Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 29-ին ՌԴ Կրասնոդար քաղաքից Բագրատաշենի սահմանային անցակետով Հայաստան է վերադարձել և այնտեղից ժամը 12.00-ին ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել 43-ամյա Լիանա Թ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա սեպտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով: