ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ կոնգրեսական Ադամ Շիֆը, որը վարում է ինփիչմենթի գործով հետաքննությունը, կարող է ձերբակալվել «դավաճանության համար», հայտնում է Reuters-ը։

Իմփիչմենթի գործընթացը Կոնգրեսում նախաձեռնվել է Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո, որի ժամանակ Թրամփը խնդրել է Ջոն Բայդենի որդու ընկերության հետ կապված հետաքննություն անցկացնել։ Նախկին փոխնախագահն առաջիկա ընտրություններում, հավանաբար, Թրամփի մրցակիցը կլինի։

«Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը անօրինականորեն արել է սուտ եւ ահավոր հայտարարություն՝ ասելով, թե այն իմն է, եւ ներկայացնելով այն որպես Ուկրաինայի նախագահին արված իմ կոչի կարեւոր մաս, նա բարձրաձայն կարդացել է դա Կոնգրեսի եւ ամերիկյան ժողովրդի համար։ Դա առնչություն չի ունեցել նրա հետ ինչ ես ասել եմ հեռախոսով։ Ձերբակալությո՞ւն դավաճանության համար»,- Twitter-ում գրել է Թրամփը։