ԱԺ նիստերի դահլիճը ճիշտ տեղ չէ ձեզ համար, մանավանդ, որ այստեղ հայտնվել եք ուրիշների հեղինակության շվաքով եւ ամեն անգամ որպես պատգամավոր ապացուցումեք ձեր սնանկությունը:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ի պատասխան «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի՝  հայտարարել է ԱԺ «ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այսօր ստացել եմ ԱԺ «Վերածնունդ» մեկհոգանց խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի նամակը, որին չէի անդրադառնա, եթե դրանում «ժողովրդի ընտրյալի» ցինիկությունը չհատեր սահմանները:

ԱԺ նախագահին այլ գործի առաջարկություն է անում մի մարդ, ով դրսից ստացած գրանտային փողերով ադրբեջանցի հերոսների շիրիմներ է վերանորոգում: ԱԺ նիստերի դահլիճը ճիշտ տեղ չէ ձեզ համար, մանավանդ, որ այստեղ հայտնվել եք ուրիշների հեղինակության շվաքով եւ ամեն անգամ որպես պատգամավոր ապացուցում եք ձեր սնանկությունը:

Շարունակեք գրանտներ ստանալ եւ նույն բառամթերքով խոսել ձեր ղեկավարած կուսակցության ամբիոնից»։

Նշենք, որ Արցախի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի՝ սեպտեմբերի 26-ի օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամին հնչեցված հարցը Արցախի հանրային հեռուստաընկերությունում տեղադրված է եղել մոնտաժված տարբերակով, որը «Վերածնունդ» խմբակցությանը դուր չի եկել։