Նոր Զելանդիայում Էլվիս Փրեսլիի նմանակը Օքլենդ քաղաքում սեքս-խանութից արհեստական հեշտոց է գողացել այն բանից հետո, երբ այն ձեռք բերելու նրա փորձը չի հաջողվել, հայտնում է AFP-ը։

Խանութի աշխատակցի խոսքերով, տղամարդը նյարդային է եղել, քայլել է խանութում, անընդհատ խոսել է։ Նա ցանկացել է գնել «Ինչպես կույս» սեքսուալ խաղալիքը, սակայն չի հաջողվել քարտով վճարել։ Դրանից հետո «Էլվիսն» ուղղակի խանութից փախել է՝ իր հետ տանելով 100 նորզելանդական դոլար (62 ԱՄՆ դոլար) արժողությամբ հեշտոցը։