Սպիտակ տան առեւտրային խորհրդական Փիթեր Նավարոն հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե ԱՄՆ-ը ուզում է սահմանափակել չինական ընկերությունների հետ համագործակցությունը՝ ընդհուպ մինչեւ ամերիկյան բորսաներից դրանց հեռացնելը։

Նրա խոսքերով, ինքը ուշադիր կարդացել է Bloomberg-ի հոդվածը եւ ասում է, որ «փաստերի ավելի քան կեսը ոչ ստույգ են եւ սուտ», հայտնում է CNBC-ը։

Անցյալ ուրբաթ մի քանի լրատվական գործակալություններ, այդ թվում CNBC-ը, հայտնել են, որ Սպիտակ տունը դիտարկում է Չինաստանում ամերիկյան ներդրումների սահմանափակման հնարավորությունը։

Անցյալ շաբաթ Bloomberg News գործակալությունն առաջինն էր հաղորդել, որ Թրամփի վարչակազմը ոչ միայն ցանկանում է սահամանափակել ներդրումները, այլեւ պատրաստվում է ամերիկյան ֆոնդային բորսաներից հեռացնել չինական ընկերություններին։

«Սա, իրոք, անպատասխանատու լրագրություն է, եւ խնդիրն այն է, որ այդ վատ լուրերը դուրս են մղում լավերին»,- ասել է Նավարոն։

Միաժամանակ, նա նշված հոդվածում որեւէ կոնկրետ պնդում չի վիճարկել։