ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 30-ին կառավարական առանձնատանը ընթրիքի է հրավիրել պաշտոնական այցով Երևանում գտնվող Սինգապուրի վարչապետի տիկնոջը՝ տիկին Հո Չինին։
Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, ջերմ ու մտերմիկ մթնոլորտում ունեցած հանդիպման ժամանակ տիկին Չինը պատմել է Հայաստան կատարած այցի ժամանակ ունեցած իր տպավորությունների մասին։ Աննա Հակոբյանն էլ վերհիշել է Սինգապուրում ունեցած իր հանդիպումները։
ՀՀ Վարչապետի տիկին նաև ներկայացրել է իր նախաձեռնությամբ գործող ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների գործունեությունն ու ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի նպատակը։
Այս հանդիպման մասին Աննա Հակոբյանը նաեւ ֆեյսբուքյան իր էջում երկլեզու գրառում է արել․
«Մեծ պատասխանատվություն էր ինձ համար հյուրընկալել աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկին՝ Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինին: Մենք մոտ երկու ժամ զրուցեցինք եւ ես հույս ունեմ՝ կարողացա մեր երկիրը պատշաճ ներկայացնել»։
«It was a huge responsibility to host one of the most influential women of the world - Ho Ching, the spouse of the Prime Minister of Singapore. Our talk lasted more than two hours and I hope I managed to introduce our country properly.»































