Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 06։34-ին 911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մեսրոպ Մաշտոցի  փողոցի  2-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տներից մեկի բակում այրվում է մոտ 427 հակ կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:47-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: