«Ֆուկուսիմայի ատոմակայանի ռեակտորների ռադիացիան անցել է գրունտային ջրերի մեջ, հաղորդում է TEPCO ընկերությունը:
Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնել է ԱԷԿ-ի սեփականատերը, խմելու ջրի մատակարարման համար սպառնալիք չկա:
Ճառագայթահարվել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի հետեւանքների վերացման գործողության եւս երկու մասնակիցներ: Այդկերպ, 100 միլլիզիվերտից ավելի ճառագայթում ստացած անձանց թիվն արդեն հասել է 21-ի: Նրանց մեծ մասը Տոկիոյի էներգաընկերության եւ կապալառու կազմակերպությունների աշխատակիցներ են:
Նշենք, որ «Ֆուկուսիմա-1» եւ «ֆուկուսիմա-2» ատոմակայաններում վթարը տեղի էր ունեցել մարտի 11-ի հզոր երկրաշարժից եւ ցունամիից հետո, երբ որոշ ռեակտորների հովացման համակարգերը դուրս էին եկել շարքից:





























