Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկութունները, սեպտեմբերի 28-ին, ժամը 10.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել 34-ամյա մի կնոջ։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի 23-ին Իջեւան քաղաքի հագուստի խանութներից մեկից գողացել է ջինսե տաբատ եւ վերնաշապիկ, իսկ ամռանը՝ ներքնազգեստ, տաբատ, վերնաշապիկ։
Կինը բացատրություն է տվել նաեւ, որ ամռանը Իջեւան քաղաքի մի խանութից մեկից գողացել է մազերի եւ հագուստի արդուկներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղությամբ։
Նախապատրաստվում են նյութեր:



























