Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ռազմավարական զորավարժության ղեկավար կազմի հետ։
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է սեպտեմբերի 24-ին մեկնարկած զորավարժության սցենարի համաձայն հանրապետությունում առկա իրավիճակը:
Առանձին ուղղությունների ղեկավարները, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են զորավարժության պլանով նախատեսված միջոցառումների, մասնագիտական և մարտավարական պարապմունքների ընթացքի մասին։
Խորհրդակցության ավարտին Դավիթ Տոնոյանը տվել է որոշակի հանձնարարականներ և ցուցումներ։




























