Վերջապես իրավական գործընթաց է սկսվել, որտեղ կասկածի տակ է դրվում Հրայր Թովմասյանի գործունեության որոշ դրույթներ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծին:
«Դրույթներից որոշները մենք շատ թույլ էինք համարում, բայց ընդհանուր առմամբ գործընթացին կողմ ենք, որովհետեւ տեսնում ենք առերեւույթ հնարավոր խախտումներ: Նշեմ, որ ԱԺ-ն չէ, որ պետք է որոշի՝ դադարեցվում են Հրայր Թովմասյանի լիազորությունները, թե ոչ: Մենք ընդամենը կողմ ենք քվեարկելու, որ ՍԴ-ն քննարկի ներկայացված փաստարկները եւ տա իր որոշումը, եզարկացությունը»,-ասաց Գորգիսյանը:




























