Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության նախաձեռնությամբ Խաչքարերի պուրակում բացօթյա ցուցահանդես-տոնավաճառ է կազմակերպվել:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ կանաչապատմամբ զբաղվող տարբեր ընկերություններ ներկայացրել են ինչպես բուսատեսակների մեծ ընտրանի, այնպես էլ՝ կանաչապատման դեկորատիվ լուծումներ:

Ցուցահանդեսին քաղաքացիները հնարավորություն են ունեցել պատշգամբային կանաչապատման մասին անվճար խորհրդակտվություն ստանալու մասնագետներից:

Նշենք, որ այս տարի նախաատեսվում է անցկացնել «Տարվա լավագույն կանաչապատ պատշգամբ» համաքաղաքային մրցույթը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: