Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 01:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 22բ շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:24-ին, մարվել՝ 01:37-ին:

Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ: