Ամերիկյան սենատորներ Մարկո Ռուբիոյի եւ Բեն Քարդինի կոչերը՝ նոր պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի հանդեպ, անհեռատեսական են, սահմանափակիչ միջոցները չեն աշխատելու։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուբիոն, Քարդինը հակառուսական տրամադրություններ ունեցող հայտնի (քաղաքական գործիչներ են)։ Ես չեմ կարծում, թե դրանք (պատժամիջոցների կոչերը) ինչ-որ հեռատեսություն են նշանակում։ Բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ քաղաքական հասուն հայացք ունեն, վաղուց պետք է հասկանային, որ պատժամիջոցները չեն աշխատում այն ուղղությամբ, որը նրանք ցանկանում են։ Ես կարծում եմ, որ չեն աշխատի երբեք»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Մենք ունենք Աստծու եւ մեր նախնիների կողմից մեզ հանձնված հող՝ իր հարստություններով։ Եվ ունենք սեփական արժանապատվության զգացողում։ Դե, նաեւ բանակ։ Այս ամենը միասին մեզ շատ ամուր վստահություն է տալիս»,- ընդգծել է Լավրովը։




























