Տրանսպորտային միջոցների երթեւեկության հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 3-ից Երեւան քաղաքի Բուզանդի փողոցի Մ.Ադամյան եւ Հանրապետության փողոցների հատվածում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Այդ փոփոխության արդյունքում Բուզանդի փողոցի նշված հատվածում երթեւեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Մ.Ադամյան փողոցից դեպի Հանրապետության փողոցի ուղղությամբ: