ԱՄՆ-ը Փհենյանին կոչ է արել «զերծ մնալ սադրանքներից» եւ պահպանել միջուկային բանակցությունների նկատմամբ հակվածությունը: ԱՄՆ-ը նման կոչ է արել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել իր արեւելյան ափի մոտ, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Հյուսիսային Կորեային կոչ ենք անում զերծ մնալ սադրանքներից, իրականացնել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերով սահմանված պարտավորությունները, շարունակել մասնակցել բանակցություններին՝ իր ներդրումն ունենալու Կորեական թերակղզում խաղաղության եւ կայունության հաստատման ու ապամիջուկայնացման գործում»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Հրթիռն արձակվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին:





























