Պետդեպարտամենտը հավանության է արժանացրել հակահրետանային Javelin հրթիռների 39 մլն դոլարի նոր վաճառքն Ուկրաինային, հայտնում է Politico-ն։
Համաձայնությունը, որը դեռեւս չի հրապարակվել, սակայն հաստատվել է Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից, տրվել է այն մտավախությունից, որ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է ռազմական օգնությունը Կիեւին, որպեսզի ստիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հետաքննություն անցկացնել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի եւ նրա որդու՝ Հանթերի հանդեպ։
Խոսակցությունը տեղի է ունեցել մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Թրամփը Պենտագոնին եւ Պետդեպին հրամայել էր դադարեցնել ռազմական օգնությունը Ուկրաինային։
Պետդեպի ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենք «չեն մեկնաբանելու կամ հաստատելու պաշտպանական սարքավորումների վաճառքը կամ փոխանցումը այնքան ժամանակ, քանի դեռ Կոնգրեսը պաշտոնապես չի ծանուցվել»։
Կոնգրեսը ծանուցումը ստանալուց հետո 30 օր ունի, որպեսզի առարկություն ներկայացնի։





























