ԱՄՆ-ում դատարանը ոստիկանության աշխատակցուհի Էմբեր Հայգերին դատապարտել է 10 տարվա բանտարկության այն բանից հետո, երբ նա սխալմամբ կրակել էր սեւամորթ տղամարդու վրա Դալասում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ժամկետը որոշել է ատենակալների ժյուրին։

Ճշտվում է, որ կինը տուն էր վերադառնում աշխատանքից հետո եւ սխալմամբ մտել է ուրիշի բնակարան՝ այն շփոթելով իրենի հետ։ Այնտեղ գտնվող տղամարդուն կողոպտչի տեղ դնելով՝ Հայգերը իրեն կցված հաստիքային ատրճանակով կրակել է նրա վրա։

Զոհվածը, որն անզեն էր, 26-ամյա աֆրոամերիկացի Բոթեմ Ջինն էր։