Ես համաձայն չեմ, որ մենք նստենք տարբեր խորհրդակցություններով կայացնենք որոշումներ, հետո նածխարարը գնա ասի՝ դե լավ, խոսացինք, անցավ, գնաց. Չկա տենց բան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ:

«Այն ինչ խոսացվել է, սկզբունքները պահվել է, պետք է ճշգրիտ կիրառվեն: Նախորդ դռնփակ նիստում էլ այդպես եղավ. Օրինակ, վարչապետը հայտարարություններ է անում, որ 2020 թվականին այսպիսի խնդիր ենք լուծում, հետո պարզվում է բյուջեի նախագծում դա արտահայտված չէ: Այ քեզ բան: Սա հո ստեղծագործական ինքնագործունեության խմբակ չի՞: Հակառակ դեպքում ինչի՞ ենք ոստիկանության, ՊԵԿ-ի, մյուսների արտաբյուջեները փակել»,-ասաց նա: