Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդ Ալ-Մահդիին՝ Իրաքի Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
ջերմ շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Իրաքի բարեկամ ժողովրդին Իրաքի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։
Հայաստանը մեծապես շահագրգռված է Իրաքի հետ ունեցած ջերմ գործընկերային հարաբերությունները խորացնելու եւ ընդլայնելու հարցում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Իրաքի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:





























