Փարիզում դանակով զինված տղամարդը ներխուժել է ոստիկանության պրեֆեկտուրայի բակ Սիթե կղզում եւ վիրավորել երկու ոստիկանի։ Այս մասին, հղում կատարելով ոստիկանական աղբյուրին, տեղեկացրել է RFI-ն՝ վկայակոչելով AFP-ն։
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ հարձակվողի վրա կրակ են բացել իրավապահները։
Հարձակվողը գերատեսչության աշխատակից էր։
Ոստիկանության պրեֆեկտուրայի շենքն օղակել են։ Դեպքի վայր են եկել Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիսթոֆ Կաստաները, որը չեղարկել է այցը Թուրքիա, եւ դատախազության ներկայացուցիչներ։
Սիթեի՝ պրեֆեկտուրային մոտ մետրոյի կայարանը փակ է, ասվում է Փարիզի մետրոպոլիտենի Թվիթերում։



























