Լաս Վեգասում զանգվածային կոտորածից ողջ մնացածները, ինչպես նաեւ 85 զոհերի հարազատները համաձայնության են եկել Mandalay Bay հյուրանոցի սեփականատեր MGM Resorts-ի հետ 735 մլն դոլարի չափով փոխհատուցում ստանալու շուրջ, հաղորդում է Reuters-ը:

2017-ի հոկտեմբերին Mandalay Bay հյուրանոցում 64-ամյա Սթիվեն Փեդոքը 1100 կրակոց է արձակել 32-րդ հարկում գտնվող իր համարից 22 000 մարդու ուղղությամբ, որոնք բաց երկնքի տակ մասնակցում էին քանթրի երաժշտության փառատոնին: Կոտորածի զոհ է դարձել 85 մարդ, 800-ը՝ վիրավորվել: Ինքը՝ մարդասպանը, ինքնասպան է եղել:

«Չնայած նրան, որ ոչինչ չի կարող վերադարձնել կորսված կյանքերը, այդ համաձայնությունը արդարացի փոխհատուցում կապահովի զոհերի ընտանիքներին»,- ասել է փաստաբաններից մեկը:

Eglet Adams իրավաբանական ընկերության տվյալներով՝ կարգավորման ընդհանուր գումարը կարող է հասնել 800 մլն դոլարի: